Ավտովթար Արագածոտնի մարզում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց


19:09 , 14 օգոստոս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գագիկ Մարգարյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Գ․ Մարգարյանն ու նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Բոյաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ։