Այսօր Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հարսանիքի է մասնակցում


16:38 , 14 օգոստոս, 2021

168.am-ը գրում է.

168.am-ի տեղեկություններով` այսօր Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի հարսանիքի։ Ամուսնանում է նրա կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռը։
Հանդիսությունը կկայանա Գյումրիում հայտնի «Տիգրան Մեծ» սրահում։

Փաստորեն Արցախյան վերջին պատերազմի արդյունքներով կապիտուլյացիա ստորագրած ու նորից վերընտրված Նիկոլ Փաշինյանը հերթական ուրախ առիթով է գտնվելու Գյումրիում։