11:59 , 14 օգոստոս, 2021Tert.am-ը գրում է.
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Քելբաջարում (Քարվաճառ) ԶՈւ մեքենա է շրջվել, ինչի հեևանքով 2 զինծառայող է մահացել:
Ինչպես գրում է infoteka24.ru-ն, հայտնի է մահացածներից մեկի անունը: Վերջինս Անար Ջաֆարովն է, որի լուսանկարը ևս հրապարակվել է: Հաղորդվում է, որ Ջաֆարովը ծնունդով Եվլախի շրջանից է,իսկ երկրորդ զինվորականը՝ Մինգեչաուրի շրջանից: