Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Opel Zafira-ն տապալել է գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին․ կա 2 զոհ, 4 վիրավոր


11:03 , 14 օգոստոս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, օգոստոսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն և կիսակողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, բախվելով ծառի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։