Կոմիտասի պողոտայում բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն, BMW-ն էլ բախվել է ծառին, հետո` կայանված ավտոմեքենաներին․ ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի


12:38 , 13 օգոստոս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում, Արաբկիր թաղապետարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Արմեն Մուսայելյանի BMW մակնիշի 88 MS 888 համարանիշի, 26-ամյա Արման Նազարեթյանի Mitsubishi մակնիշի 79 NZ 700 համարանիշի, Nissan Teana մակնիշի 36 AT 368 համարանիշի և Honda Fit մակնիշի 36 UC 183 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Mitsubishi-ին, ապա առաջ ընթացել ու բախվել  ծառին, ապա նորից առաջ ընթացել ու բախվել ճանապարհին կայանված Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Անուշ Ներսիսյանին պատկանող Nissan Teana և Երևանի բնակիչ 25-ամյա Արսեն Թովմասյանին պատկանող Honda Fit ավտոմեքենաներին, ապա հայտնվել կանաչ գազոնում։