«Մեր հարսանիքից երեք ամիս անց մեզ բաժանեցին» Թինա Քեյը՝ ամուսնու հետ հարաբերությունների մասին (Video)


23:30 , 12 օգոստոս, 2021

Starnews.am-ը գրում է․

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ վերջերս լուրեր էին  շրջանառվում, որոնց համաձայն՝  պարուհի Թինա Քեյն ամուսնալուծվել է:

Գուցե պատճառներից մեկն ամուսնու հետ նոր լուսանկարներ չհրապարակելն էր:

Լուրը ճշտելու համար Starnews-ը կապ հաստատեց Թինայի հետ, ում համար, ի դեպ, արդեն զավեշտալի էր այս թեմային մեկնաբանություն տալը:

«Հիշում եմ, երբ նոր էինք ամուսնացել,  երեք ամիս անց գրեցին, որ ամուսնալուծվել ենք, բանը հասավ նրան, որ ամուսնուս հետ ստիպված եղանք գնալ Նազենի Հովհաննիսյանի հաղորդմանը  և պատմել, որ բավական երջանիկ ընտանիք ենք»,- հումորով է հիշեց Թինան և ավելացրեց.

«Հիմա էլ կասեմ՝ ոչ, մենք չենք ամուսնալուծվել, ավելին՝ չենք էլ պատրաստվում: Եթե, իհարկե, ամուսինս չի ուզում ինձանից բաժանվել: Նրա հետ լուսանկարներ չեմ հրապարակում մի պարզ պատճառով. բիզնես ոլորտի մարդիկ չեն սիրում սոցցանցերը, բայց մեզ միասին հաճախ կարող եք տեսնել Երևանի ժամանցի վայրերում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: