16:42 , 19 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքի փաստաբանը հայտարարել է, որ վերջինիս կարող են ազատ արձակել արդեն այս շաբաթ այն բանից հետո, երբ նրա վրայից հանեն կոռուպցիայի գործով մեղադրանքը, հաղորդում է Reuters-ը:
Նախկին նախագահի դեմ Եգիպտոսում ներկայացված է մի քանի մեղադրանք:
Խոսքն այսպես կոչված «պալատական գործի» մասին է, որի շրջանակներում մեղադրող կողմը փորձել է ապացուցել, որ Մուբարաքը և նրա որդիները յուրացրել են ավելի քան 150 միլիոն դոլար, որը հատկացվել է երկրի բյուջեից պետության ղեկավարի նստավայրի վերանորոգման ու սպասարկման համար: