Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել (Video)


17:25 , 12 օգոստոս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով մարդիկ են մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD):

«Կաստամոնուում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է մահացել, մեկն անհետ կորել է Բարթնում», - հայտնել է գերատեսչությունը:

Նշվում է, որ տարերային աղետի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: