Armsport.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ն այսօր՝ օգոստոսի 12-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքերը՝ բարձրանալով 88-րդ հորիզոնական։ Մայիսին հրապարակված դասակարգման աղյուսակում Հայաստանը 90-րդ տեղն էր զբաղեցնում (մայիսի 27)։
Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան և Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի հավաքականը։ Հարավային Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ևս բարելավել է դիրքերը՝ բարձրանալով 6-րդ հորիզոնական։ Իր դիրքերն է բարելավել նաև ԿՈՆԿԱԿԱՖ-ի նորընծա չեմպիոն ԱՄՆ հավաքականը՝ եզրափակելով լավագույն տասնյակը։