Կատարի բնակիչը մոտ 12 մլն դոլար է վճարել Lamborghini-ի յուրահատուկ պետհամարանիշի համար (Photo)


18:24 , 11 օգոստոս, 2021

Tert.am-ը գրում է.

Կատարի մի բնակիչ, որի ինքնությունն անհայտ է, վարում է աշխարհում ամենաթանկ Lamborghini-ն, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ մեքենայի ամենաթանկարժեք մասը պետհամարանիշն է՝ 11,9 մլն դոլար:

Lamborghini Aventador SVJ Roadster-ի Կատարում գրանցված պետահամարանիշի վրա կա ընդամենը երեք նիշ՝ 123: Այն, ըստ ամենայնի, գնվել է աճուրդում: Չի բացառվում, որ սա կարող է լինել աշխարհում ամենաթանկ պետհամարանիշը:

Ինչ վերաբերում է բուն մեքենային, ապա դրա գինը սկսում է 574 000 դոլարից:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: