«Իրականում հեշտ չէ աղջիկ տալը, կարծես, քո մի կտորը տաս ուրիշին»․ Անահիտ Կիրակոսյանը՝ ամուսնությունից հետո դստեր հետ հուզիչ բաժանման մասին


16:33 , 11 օգոստոս, 2021

Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս օրերին ամուսնու՝ Արտակի հետ Թունիսում է։ Օգոստոսը նրանց ընտանիքում լի է դրական իրադարձություններով, քանի որ ամսվա սկզբին ամուսնացավ նրանց ավագ դուստրը՝ Լաուրան, բացի այդ, այս ամիս Արտակի ծնունդն է և զույգի ծանոթության 10–ամյակը։

Անահիտն ու Արտակն ամուսնացել են, երբ Լաուրան 9 տարեկան էր, Աննան` 8։ Նրանք հենց սկզբից դերասանուհուն ընդունել և սիրել են որպես մայր։ Անահիտն էլ նրանց է վերաբերել հարազատ աղջիկների պես։

Լաուրայի ամուսնությունից օրեր անց Անահիտը Tert.am Life–ի հետ զրույցում խոստովանեց, որ այդքան տարի երեխաներին պահելուց հետո դժվարությամբ բաժանվեց աղջկանից։

«Իրականում, շատ–շատ էինք հուզվել թե՛ ես, թե՛ Լաուրան։ Վերջին պահին, երբ արդեն պետք է բաժանվեինք, մենք գնայինք, ինքը մնար իր նոր ընտանիքում, այնքան հուզվեցինք, լացեցինք։ Զգացողություն էր, կարծես ձեռքդ պոկում, տալիս են ուրիշին։ Իրականում հեշտ չէ աղջիկ տալը, կարծես, քո մի կտորը տաս ուրիշին։ Միաժամանակ ուրախ ես, որովհետև դա իր երջանկությունն է, իր սերը։ Իր ցանկությունն ու որոշումն է եղել ամուսնանալը»,– ասաց Անահիտն ու հավելեց, որ այս ամենը հասկանալով հանդերձ այդ զգացողության դեմ ոչինչ չես անի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: