Էրիկսենն այս պահին ունի կարիերան շարունակելու երկու տարբերակ


16:14 , 11 օգոստոս, 2021

Armsport.am-ը գրում է.

Football Italia-ն հայտնում է, որ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է կարիերան շարունակել Ամստերդամի «Այաքսում»։

Հիշեցնենք, որ Քրիստիանը «Տոտենհեմ» էր տեղափոխվել հենց ամստերդամյան ակումբից։

Նշենք, որ այժմ ֆուտբոլիստին կարդիոսիմուլյատոր է տեղադրված: Եթե այն հեռացնեն, ապա կիսապաշտպանը կկարողանա մնալ «ներաձուրիների» ճամբարում: Բայց եթե պարզվի, որ սարքը պետք է մնա, ապա նա ստիպված կլինի լքել Ա Սերիան, քանի որ Իտալիայում արգելված է զբաղվել սպորտով կարդիոսիմուլյատորի առկայության դեպքում:

Հարկ է նշել, որ Էրիկսենը մտադիր չէ ավարտել խաղային կարիերան: 29-ամյա մարզիկը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ: