Ադրբեջանը հարվածային անօդաչուներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ (Photo)


11:09 , 11 օգոստոս, 2021

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և  08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: 

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: