«Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում և վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին». այսօր Դավիթ Այդոևը կդառնար 21 տարեկան


17:47 , 10 օգոստոս, 2021
Այսօր ազգությամբ եզդի Դավիթ Այդոևի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։ Դավիթը մի առիթով ասել էր. «Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում և վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»։ Իր խոստմանը հավատարիմ՝ Դավիթն իր կյանքը տվեց հայ հողի համար հոկտեմբերի 5-ին, Ջրականում։
Դավիթի մասին ռեպորտաժս՝ ստորև։
Քիչ առաջ էլ խոսեցի Դավիթի մայրիկի՝ տիկին Լալիի հետ, ով հուլիսի 28-ին, որդու գերեզմանից վերադառնալիս ավտովթարի էր ենթարկվել ու ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Չնայած հետվիրահատական ցավերին, ընդհանուր առմամբ տիկին Լալիի վիճակը լավ է, դեռ հիվանդանոցում է, կամաց-կամաց կազդուրվում է։ Իմ և ձեր բոլորի անունից առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել հերոսի մորը։
Rojbûna te pîroz be, Դավիթ ջան։ Ծնունդդ շնորհավոր, հերոս տղա։