Երկու-երեք ամիս հետո չգաք, ասեք՝ «ժողովրդից ստացել ենք խաղաղության մանդատ» և երկիրը տանեք նոր զիջումների. Սաղաթելյան


13:25 , 10 օգոստոս, 2021

Aysor.am-ը գրում է.

Մեկ շաբաթ է՝ հարցնում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ու՞մ հետ եք բանակցում. ասում եք՝ հանգիստ եղեք, ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի, դիմելով խորհրդարանական մեծամասնությանն՝ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք։ Երկու-երեք ամիս հետո չգաք հանկարծ կանգնեք այս ամբիոնին, ասեք՝ «ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ» և երկիրը տանեք նոր զիջումների։ Այդ ժամանակ իրական ցասումը կտեսնեք», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։