Ավստրալիայում չեղյալ են հայտարարել մոգության մասին օրենքը


15:42 , 19 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Ավստրալիայի Հյուսիսային շրջանների կառավարությունը որոշել է հրաժարվել դարերի վաղեմության օրենքից, որն արգելում է Տարո խաղաթղթերով գուշակությունները և կախարդությունը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ օրենքը փոխառված է եղել Մեծ Բրիտանիայից և մինչ այժմ գործում էր այդ տարածքում:

Արձանագրության համաձայն՝ ցանկացած ոք, ով ապագան կգուշակեր կամ մոգությամբ կզբաղվեր, կարող էր մեկ տարով հայտնվել բանտում:

«Հանցագործների» վրա կարող էին նաև բանջարեղեն նետել: