Եկրի անվտանգության աստիճանի բարձրացման համար նախ պետք է իրադրության համապատասխան գնահատում իրականացնել


09:00 , 10 օգոստոս, 2021
Անվտանգային անհրաժեշտ միջավայրի ապահովման, երկրի անվտանգության աստիճանի բարձրացման համար նախ պետք է իրադրության համապատասխան գնահատում իրականացնել։
Երբ ես խոսում եմ անվտանգության համակարգի մասին ու այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների մասին, դա միայն զորքերի վերադասավորումներին և մարտունակությանը չի վերաբերում, ռազմավարական բնույթի նոր նախագծերի կարիք կա, առանց որոնց իրականացման մեր գլխավոր խնդիրների կատարումը բարդ կլինի։
Առանձին անդրադարձել եմ Արցախում ենթակառուցվածքային ռիսկերին և դա առանձնացրել որպես անվտանգային բնագավառում առաջ եկած հրատապ խնդիր։