Ադրբեջանում մեղադրում են ռուս խաղաղապահներին նրա համար, որ թույլատրում են ՀՀ-ից զինծառայողների մուտքը Արցախ


23:01 , 9 օգոստոս, 2021

Ադրբեջանում մեղադրում են ռուս խաղաղապահներին նրա համար, որ թույլատրում են ՀՀ-ից զինծառայողների մուտքը Արցախ։ Ավելի մանրամասնելով , թշնամին պնդում է, որ իբրև թե Հայ զինծառայողները քաղաքացիական հագուստներով , քաղաքացիական մեքենաներով գնում են Արցախ զինծառայության։ Այս կերպ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել , որպեսզի ընդհանրապես հայերի մուտքը Արցախ արգելվի, որպեսզի ոչ ռազմական ճանապարհով հասնի հայաթափման իր ծրագրի ի կատար ածմանը։
Ադրբեջանի երևակայությունը չափ ու սահման չունի։