«Շատ շուտով». Լուկաշենկոն ասել է՝ երբ կհեռանա նախագահի պաշտոնից


19:51 , 9 օգոստոս, 2021

Tert.am-ը գրում է.

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է այն հարցին, թե ով և երբ կլինի Բելառուսի նախագահն իրենից հետո, գրում է ԲԵԼՏԱ-ն:

«Ում կընտրի բելառուս ժողովուրդը, նա էլ կլինի նախագահը, դա իսկապես այդպես է», - ասել է Բելառուսի առաջնորդը:

«Պետք չէ գուշակել, թե երբ է հեռանալու Լուկաշենկոն և այլն: Շատ շուտով», - հավելել է պետության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), երկուշաբթի հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի Բելառուսում ժողովրդավարական հեղափոխություն հաղթանակին, որում նաև կարծիք է հայտնել, որ «բելառուսական ռեժիմը կընկնի»:

Այդ նպատակով առաջարկվում է պատժամիջոցների միջոցով ցույց տալ «ռեժիմին պատժելու» պատրաստակամությունը և աջակցել «բելառուս ժողովրդի անդադար պայքարին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: