ՊԵԿ-ը մարդու զոհվելուց 5 ամիս հետո մարդուն ծանուցագիր է ուղարկել, թե «չկատարած հարկային պարտավորութուն ունես, որը պտի գանձենք»


23:05 , 7 օգոստոս, 2021

Էսօր փորձեցի հարևանիս մասին ինֆորմացիա փնտրեմ։ Միգուցե զոհվելու հանգամանքներից լինի ինչ-որ բան։ Բայց չկար, փոխարենը գտա այլ բան։
Ուրեմն էս ՊԵԿ-ը մարդու զոհվելուց 5 ամիս հետո մարդուն ծանուցագիր է ուղարկել, թե․ «չկատարած հարկային պարտավորութուն ունես, որը պտի գանձենք ու էսինչ օրը, էսինչ ժամին ներկայացի գործիդ լսմանը, թե չէ քո բացակայությամբ ենք լսելու»։
Երկու շաբաթ անց էլ ՊԵԿ-ը մի այլ որոշում է հանում, թե․ «պատշաճ կերպով ծանուցվել է ու չի ներկայացել, ոչ էլ որևէ բացատրություն է տվել, դրա համար առանց իրա գործը լսեցինք ու որոշեցինք էսքան փող գանձենք»։
Հ․Գ․
Զուտ անվանակից լինելու տարբերակը բացառված է։