«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դրսում երեխաները մոտ լինեն հայկական մշակույթին». Լիլիթ Բադալյանը ̀ «Քեզ հետ Հայաստան» երգի ստեղծման մասին


18:41 , 7 օգոստոս, 2021

ԱՄՆ-ում Լիլիթ Բադալյանի կողմից հիմնած Arevik Music Centre-ի օրեր առաջ ներկայացրեց «Քեզ հետ Հայաստան» երգ, որը նվիրված է արցախյան պատերազմի ժամանակ կռված և նահատակված տղաներին: BlogNews.am-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է ̀ ինչպես ստեղծվեց երգը:

«Այս տեսահոլովակը ու երգը նվիրել ենք արցախյան 44-օրյա պատերազմում կռված և ընկած տղաներին, սա կարող եմ ասել փոքրիկ շնորհակալություն է նրանց: Պատերազմի ընթացքում նկատեցի, որ շատ հայ երեխաներ իրենց ծնողների հետ հավասար ամեն ինչ անում էին Հայաստանին օգնություն ուղարկելու համար և ավելացնեմ, որ նրանցից շատերը անգամ չեն եղել հայրենիքում»,-պատմեց Լիլիթը։

Արդեն 1.5 տարի է՝ ԱՄՆ-ում Լիլիթը հիմնել է Arevik Music Centre-ը. ստուդիայում ամեն ինչ անում են, որպեսզի հայ երեխաները մոտ լինեն հայկական մշակույթին, իսկ պատերազմից հետո Լիլիթը վստահ է, որ պետք է ավելի ուժեղանանք. «Հայաստանում էլ զբաղվել եմ նույն գործունեությամբ և բազմաթիվ մանկական երաժշտական խմբերի վոկալի մասի պատասխանատու եմ եղել, ու երաժշտական պրոդյուսերը, երաժշտական խորհրդատուն, և այստեղ էլ զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով: Շուտով նոր խմբակներ կունենանք և մեր ստուդիա կգան երեխաները մի քանի ժամով զգալու հայրենիքում»:

«Քեզ հետ Հայաստան» երգը ծնվել է կարճ ժամանակում խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը ̀Մանե Հակոբյանի: Գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ ռեժիսորը Արթուր Մանուկյանը, ով հատուկ այս տեսահոլովակը նկարահանելու համար մեկնել էր ԱՄՆ: Օպերատորը̀ Մկո Մալխասյանն է, իսկ մոնտաժը̀ Էդուարդ Մատինցյանի: Երեխաները ձայնագրվել են ԱՄՆ-ում, որն արել է Լազզարոն: Փոքրիկների հագուստի ոճաբանը Արմեն Գալյանն է: