Գիտնականները երկնքում «պարող ուրվականներ» են հայտնաբերել


20:30 , 7 օգոստոս, 2021

Արևմտյան Սիդնեյի և Ավստրալիայի ազգային գիտական գործակալության գիտնականները արտասովոր երևույթ են հայտնաբերել՝ համստեղությունների շուրջ էլեկտրոնների ամպեր: Այդ ամպերը հիշեցնում են երկու «պարող ուրվականների», որոնք մեզանից միլիարդավոր լուսային տարիներ հեռավորության վրա են գտնվում:

Պարող ուրվականներին գտել են հեռավոր Տիեզերքում՝ CSIRO ASKAP ռադիոհեռադիտակի օգնությամբ: Սա այն օբյեկտների շարքին է դասվում, որոնք հայտնաբերվել են EMU նախագծի պիլոտային ուսումնասիրությունների ընթացքում:

Գիտնականներից մի քանի շաբաթվա աշխատանք է պահանջվել՝ հասկանալու համար հանելուկային օբյեկտների բնույթը: Նրանք ի վերջո պարզել են, որ դրանք մեզանից միլիարդավոր լուսային տարիներ հեռավորության վրա գտնվող երկու համաստեղություններ են: Դրանց կենտրոնում երկու հսկայածավալ սև խոռոչներ կան, որոնք էլեկտրոնների շիթեր են արձակում, իսկ միջհամաստեղային քամին այդ շիթերին գրոտեսկային ձև է հաղորդում:

«Մենք սկսել ենք չզարմանալ անսպասելի երևույթներից, քանի որ EMU ծրագրի շրջանակներում տեսնում ենք շատ ավելի հեռուն, քան յուրաքանչյուր նախորդ հեռադիտակների միջոցով», - նշում է Արևմտյան Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Ռեյ Նորիիսը:

Գիտնականները դեռևս չեն կարողանում հստակորեն նշել, թե որտեղից է առաջանում քամին և որն է ռադիոճառագայթման պատճառը, սակայն շարունակում են աշխատել այդ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ: