ՀՀ սահմանի ցանկացած հատվածից յուրաքանչյուր հետքայլ էլ ավելի է նվազեցնում մեր պաշտպանվելու հնարավորությունները


23:06 , 6 օգոստոս, 2021
Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ...
▪️ Երեկ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարը շատ խիստ հրամայում է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք "կփորձեն հատել Հայաստանի սահմանը", ինչին չի հետևում որևէ գործողություն, քայլ, գործընթաց՝ ադրբեջանական օկուպացիոն զորախմբերին Սյունիքից ու Գեղարքունիքից հետ շպրտելու ուղղությամբ։
Ստացվում է ՀՀ իշխանությունները՝ ի դեմս պաշտպանության նախարարի, "Հայաստանի սահման" ասելով առնվազն Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում հասկանում են այն շփման գիծը, որն այսօր կա, ասել է թե՝ օրինական են համարում ադրբեջանական զորախմբերի գտնվելը ՀՀ ինքնիշխան տարածքում և Սյունիքի ու Գեղարքունիքի օկուպացված հատվածները համարում են "Հայաստանի սահմանից" դուրս, այսինքն՝ ադրբեջանական։
▪️ Այսօր ՀՀ դրածո իշխանությունների ներկայացուցիչ ոմն Ղալումյան, փաստացի հանդես գալով թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից, կրկին հնչեցնում է ադրբեջանական քարոզչական թեզն այն մասին, որ "Տավուշում կան ադրբեջանական գյուղեր"՝ հնարավոր համարելով դրանց հանձնումը Ադրբեջանին։
Ստացվում է ՀՀ իշխանությունները Տավուշի հատվածում ևս ունեն "Հայաստանի սահմանի" մասին իրենց հստակ պատկերացումը, որը միանգամայն համահունչ է մեր սահմանի մասին թշնամու պատկերացումներին/ցանկություններին և կործանարար՝ մեզ ու մեր պետության համար։
Թե ինչ տարածքներ են պատրաստվում Ադրբեջանին զիջել ՀՀ իշխանությունները և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, ներկայացրել եմ դեռ ամիսներ առաջ։ Կրկնեմ ևս մեկ անգամ՝
ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԱՆՏԻՄԵՏՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԹՇՆԱՄՈՒՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է։
ՀՀ ՍԱՀՄԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՏՎԱԾԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏՔԱՅԼ ԷԼ ԱՎԵԼԻ Է ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։
Իսկ որ թուրքը կանգ չի առնելու, դա պարզից էլ պարզ է։ Այսօր Երասխի հատվածում ադրբեջանցիքի կողմից սահմանային հրկիզումները դրա վառ ապացույց։