Ժամը 18։00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրադրությունը կայունացել է․ ՊՆ


19:19 , 6 օգոստոս, 2021

Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է: Հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։
Հայկական կողմից տուժածներ չկան։