Թուրքիայի ցամաքային սահմանը պահպանում է ավելի քան 51.000 մարդ. Գլխավոր շտաբ


14:26 , 19 օգոստոս, 2013

Թուրքիայի ցամաքային սահմանը պահպանում է ավելի քան 51.000 մարդ. Գլխավոր շտաբ168.am-ը գրում է.

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբն իր ինտերնետային կայքում տվյալներ է ներկայացրել երկրի ցամաքային ու ծովային սահմանների պաշտպանության մասին: Նշվում է, որ Թուրքիայի Հանրապետության ցամաքային պետական սահմանների երկարությունը կազմում է 2949 կիլոմետր, իսկ ծովային սահմանների երկարությունը՝ 8333 կիլոմետր: Ցամաքային սահմանների պահպանման պատասխանատուն Ցամաքային զորքերի հրամանատարությունն է, իսկ ծովային սահմանների պահպանման պատասխանատուն՝ Առափնյա պաշտպանության հրամանատարությունը: Թուրքիայի ցամաքային սահմաններին ստեղծված 317 սահմանապահ ուղեկալներում ծառայում է 51.107 մարդ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ