Չզարմանաք, երբ վաղը լսեք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեցինք, որ փրկենք 2.5 միլիոնի կյանք. Արման Աբովյան


10:02 , 5 օգոստոս, 2021
Ադրբեջանին գերձեռնտու է հիմա Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակումը, որովհետև այդ դեպքում Հայաստանի տարածքում ստանում է հենարան իր հետագա էքսպանսիայի համար։ Երբ փաշինյանական իշխանությանը հարց տան, թե ինչո՞ւ է ենթարկվում թուրք-ադրբեջանական ցանկություններին, այդ իշխանությունը կասի, թե չի ենթարկվում, ընդհակառակը՝ Ադրբեջանը դիմադրում է կոմունիկացիաների բացմանը, բայց մենք հերոսաբար կռիվ ենք տալիս, որ դա տեղի ունենա։ Կրկնում եմ՝ Հայաստանը ճանապարհ տալով Թուրքիային և Ադրբեջանին միավորման համար՝ միավորելու է թյուրքալեզու պետություններին՝ դառնալով առանցքային դերակատար մեր թշնամի պետութունների դարավոր երազանքի իրականացման հարցում.