Քրիստիան Էրիկսենը միացել է Ինտերին․ նա պետք է վերականգնողական կուրս անցնի


20:51 , 4 օգոստոս, 2021

Tert.am-ը գրում է.

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է իտալական թիմին, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

29-ամյա ֆուտբոլիստը հանդիպել է թիմակիցների և ակումբի մարզչական շտաբի հետ։

Նշվում է, որ Քրիստիանը ֆիզիկական և հոգեբանական գերազանց վիճակում է գտնվում։ Նա դանիացի բժիշկների հսկողության տակ պետք է վերականգնողական կուրս անցնի։