ՊՆ փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ, որը կասեցվել է


17:29 , 4 օգոստոս, 2021

ՊՆ փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ, որը կասեցվել է։
ԱԹՍ-ների ակտիվության թեմայի մասին խորը դատողություններ անելու համար պետք է մշտապես սահմանների օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվություն ունենալ, դրանք համեմատության մեջ դնել, ապա հասկանալ, թե դրանց թռիչքներն ինչ ինտենսիվություն ունեն և ինչ հավանական նպատակների են ծառայում։
ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում, խորքում և այլն։