Այ Արայիկ, բա որ աշխարհը վիժվածքին «ժողովրդավար» լինելու համար ծափահարում էր, պատերազմի ժամանակ խի՞ կողքներս չէր


17:01 , 4 օգոստոս, 2021

Մինչ Ազգային Ժողովում ընդդիմությունը իշխանական քաղաքական դիակներ է հերձում, մի քանի խոսքով անդրադառնամ Արցախի նախագահի պաշտոնին հանգամանքների բերումով լռված Արայիկ Հարությունյանի այսօրվա բլթոցներին:
Նիկոլի մարսողական խողովակի վերջնամասում ծվարած սույն ողորմելին, ով նույնքան մեղավոր է Արցախյան վերջին պատերազմի մարդկային և տարածքային կորուստների համար և ով Արցախի բյուջեում հայտնված գումարների հաշվին փորձում է հիմա գնել մարդկանց լռությունը, այսօր դուրս է եկել իր բնից ու անբարո ստեր ու ապուշություններ դուրս տվել:
Նա ասել է, թե իբր "դավաճանություն չի եղել ու մենք կռվել ենք աշխարհի դեմ": Սրան հիշեցնել է պետք վառվռուն աչքերով իր նախապատերազմյան հարցազրույցները, որոնցում նա հայտատրարում էր, որ Արցախի օդը այլևս փակ է, որ բանակը աննախադեպ համալրվում է, որ աշխարհը զմայլվում է ժողովրդավար Հայաստանով:
Մարդ ինչքան բարոյապես ու մտավոր տկար պիտի լինի, որ հիմա էլ, այսքանից հետո, դեռ փորձի արյունից մաքրել իր ու իր տիրոջ արյունոտ երեսը:
Բա հարց չե՞ք ուզում տալ. այ Արայիկ, բա որ աշխարհը վիժվածքին "ժողովրդավար" լինելու համար ծափահարում էր, պատերազմի ժամանակ խի՞ կողքներս չէր:
Բա որ այդ սրիկան քեզ հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ բանակցություններում իրեն գժի տեղ է դնում, չէի՞ր զգում գլխներիս եկող աղետը:
Բա խի՞ այդպես ստացվեց, որ ամբողջ աշխարհը, քո խոսքերով, մեր դեմ էր:
Խոսելուց առաջ մտածելը չեր խանգարի:
Բայց ոչ քո դեպքում, քանզի հիմա քո ուշքն ու միտքը ոչ թե Արցախի ապագան է, այլ շինարարական տենդերները, իսկ վերջում էլ՝ ապահով և անպատիժ ծլկելու ճանապարհների որոնումները:
Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը: