Այո, ինձ ծակել են սուր կտրող-ծակող գործիքով. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան


13:46 , 19 օգոստոս, 2013

Այո, ինձ ծակել են սուր կտրող-ծակող գործիքով. Սյունիքի մարզպետ Վահե ՀակոբյանPanorama.am-ը գրում է.

«Այո, ինձ ծակել են սուր ծակող-կտրող գործիքով, բայց ոչ Ձեր նշած մարդը ու համենայն դեպս ոչ միջադեպի ժամանակ, այլ հիվանդանոցում՝ երբ ինձ վիրահատեցին»,- Panorama.am-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հերքելով իրեն դանակահարելու վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված լուրերը: 

Նշենք, որ այսօր առավոտից համացանցում լուրեր էին տարածվում, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դանակով հարվածել է ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ