Նկարում տեսանելի չէ հիմնական գլուխգործոցը՝ շուրջ 680․000 հայերի մարմնավորումն ու հավաքական կերպարը


17:41 , 3 օգոստոս, 2021

Աշխարհում ապրում է տարբեր հաշվարկներով մոտ 9 միլիոն հայ։ Նրանք լիազորել են Հայաստանում ապրող շուրջ 3 միլիոն հայերին՝ իրենց կազմից ընտրեն ընդամենը 107 հոգու կամ ընդհանուրի 0,003%-ին, որպեսզի նրանք օրենքներ ընդունեն, հանրային կյանքը կազմակերպեն ու կանոնակարգեն, որ 9 միլիոնն ապրի այդ օրենքներով ու կանոններով։ Պարզվում է, որ 5․000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի 21-րդ դարում կատարած ընտրությունն ունի այս տեսքը։
Սա դեռ տեսքն է, իսկ բովանդակությու՜նը․ քավոր, սանիկ, աներձագ, մարդ ու կնիկ, ընկեր, բարեկամ, օլիգարխ, դավաճան․․․ ու էլի բաներ, որ ասելու չի։
Ոնց կարող է այս վիճակում գտնվող ժողովուրդը մրցունակ լինել ու դիմակայել ժամանակակից աշխարհի փորձություններին։ Դրա համար էլ, անգամ միջնադարյան հետամնաց սուլթանությունը կարողացավ մեզ հաղթել։
Հ․Գ․ Նկարում տեսանելի չէ հիմնական գլուխգործոցը՝ շուրջ 680․000 հայերի մարմնավորումն ու հավաքական կերպարը։ Սրանք դեռ դրա հովի տակ, առանց արժանիքների այս դահլիճում հայտնված միավորներ են։
May be an image of 2 people and people standing