Հս. Կորեային սպառնում է սովի նոր ալիք. երկիրը սկսել է բանակի պարենային պաշարների բաշխումը բնակչությանը


19:55 , 3 օգոստոս, 2021

Tert.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեան կազմակերպել է բանակի պարենային պաշարների բաշխում՝  երկրի բնակչության շրջանում հերթական սովից խուսափելու համար, հաղորդում է Associated Press-ը՝  վկայակոչելով Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը: 

Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝  սովի նոր ալիքը սպառնում է Հյուսիսային Կորեային՝  կորոնավիրուսային համավարակի, ինչպես նաև 2021 թվականին կլիմայի փոփոխության պատճառով: Երկրում  երաշտ էր և շոգ եղանակ, ինչը բացասաբար է անդրադարձել առանցքային գյուղատնտեսական մշակաբույսի` բրնձի աշնանային բերքի վրա:

Բացի այդ, շոգը և երաշտը ոչնչացրել են եգիպտացորենի բերքի զգալի մասը և հարվածել անասնապահական ոլորտին: Հարավկորեական հետախուզության տվյալներով՝  Փհենյանը սովի դեմ պայքարը դիտարկում է որպես «ազգի գոյության հարց»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: