Խորհրդարանում կար մի չգրված կանոն. անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, որպեսզի որևէ դեպքում քաղաքական ամենակարևոր մարմինը չռազմականացվի


16:38 , 3 օգոստոս, 2021

Խորհրդարանում կար մի չգրված կանոն, որ ուներ ժողովրդավարությունն ընդգծելու և խորհրդարանի դերը նշանավորելու նշանակություն. անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, որպեսզի որևէ դեպքում քաղաքական ամենակարևոր մարմինը չռազմականացվի: Նույնիսկ որևէ դեպքում որևէ մեկի մոտ ռազմականացման տպավորություն չթողնի:
Այսօր լրատվականներում տեսա ԱԺ միջանցքներում հսկողություն իրականացնող տասնյակ զինվորական համազգեստով ծառայողների:
Տեսարանը շատ տհաճ է...