Գրիշա Աղախանյանը՝ իր և Շողեր Թովմասյանի բաժանման լուրերի մասին


15:56 , 3 օգոստոս, 2021

Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ շոումեն Գրիշա Աղախանյանն ու դերասանուհի Շողեր Թովմասյանն ամուսնալուծվել են:

Starnews-ի աչքից չէր վրիպել նաև այն, թե որքան սառն էին ամուսինները միմյանց ընդունել օդանավակայանում, երբ 8 ամիս անց կրկին հանդիպել էին, այն դեպքում, որ Գրիշան իր էմոցիաները չէր զսպել որդուն տեսնելիս:

Նրանց ամուսնալուծության լուրը ժխտելու կամ հերքելու նպատակով Starnews-ը կապ հաստատեց Գրիշայի հետ, ներկայացրինք մեր ունեցած տեղեկությունները, սակայն Գրիշան նախընտրեց լակոնիկ լինել և միայն ասաց. «Ամեն ինչ նորմալ է, хорошо»:

Իսկ մեր ճշտող հարցին, որ նման բան իսկապես չկա՝ կրկնեց, որ ամեն ինչ նորմալ է:

Նշենք, որ զույգը միմյանց չի հետևում Ինստագրամում, ավելի քան 6 կես տարի Շողերը նախ միայնակ էր ԱՄՆ-ում, իսկ ավելի ուշ նրան էր միացել նաև որդին՝ Ալեքսանդրը:  Շողերը պարբերաբար սթորիներ էր տեղադրում՝  երբեմն նշելով նաև Գրիշային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: