WikiLeaks-ը 400 գիգաբայթ «մերկացնող տեղեկություն» է թողարկել


13:01 , 19 օգոստոս, 2013

WikiLeaks-ը 400 գիգաբայթ  «մերկացնող տեղեկություն» է թողարկելPanorama.am-ը գրում է.

WikiLeaks-ը «մերկացնող բացահայտումներ» պարունակող փաստաթղթների նոր չափաբաժին է թողարկել: 400 գիգաբայթ ծավալով թարմ ինֆորմացիան հասանելի է ինտերնետի բոլոր օգտատերերին, սակայն գաղտնի ֆայլերը պաշտպանված են բանալիով: WikiLeaks-ը մտադիր է այդ բանալին (ծածկագիրը) տրամադրել միայն այն դեպքում, երբ կազմակերպության անդամներից որևէ մեկին վնաս հասցնեն:

WikiLeaks-ի Facebook-ի и Twitter-ի էջերում երեկ արդեն տեղադրված էին ներբեռնելու համար նախատեսված 400 գիգաբայթ ծավալով փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը հնարավոր չէ բացել առանց ծածկագրի, որը WikiLeaks-ը պահպանում է որպես կազմակերպության անդամների՝ առաջին հերթին Ջուլիան Ասանժի և Էդվարդ Սնոուդենի անվտանգությունը ապահովման երաշխիք, հաղորդում է Russia Tuday-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ