Եվրահանձնաժողովը օգնություն կուղարկի Թուրքիային


11:00 , 3 օգոստոս, 2021

Եվրահանձնաժողովը Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու նպատակով աղետի գոտի կուղարկի 3 հրշեջ ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2 հրշեջ ինքնաթիռը ուղարկվելու է Իսպանիայից, իսկ մեկը Խորվաթիայից: Նշենք, որ այս պահին Թուրքիայում բռնկված հրդհեների հետևանքով արդեն կա զոհ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել:

Գործի է դրվել ավելի քան 30 ուղղաթիռ, մարման աշխատանքների մասնակցում են ավելի քան 1800 փրկարարներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիային օգնություն էին ուղարկել, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը: