Սահմանային այս լռությունը հանգուցալուծում չէ, լարվածության ռիսկերը բավականին բարձր են. եթե այս իրավիճակը որոշ ժամանակով դադարի, չի կարող երկարաժամկետ խաղաղություն ապահովել․ Տ․ Աբրահամյան (Video)


19:54 , 2 օգոստոս, 2021

Tert.am-ը գրում է.

Կա կոնտրաստ ՀՀ-ի, Արցախի շուրջ իրականում տեղի ունեցող իրադարձությունների և ՀՀ ներքաղաքական կյանքի միջև, որովհետև, եթե նույնիսկ մի կողմ դնենք այս առաջին նիստը, ապա իշխանության քննարկումները՝ տարբեր արտահերթ նիստերով, առաջ քաշած մոտեցումները որևէ առնչություն չունեն մեր շուրջ ստեղծված սպառնալիքների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սահմանային այս լռությունը դեռևս չի նշանակում հանգուցալուծում․ ցավալիորեն, լարվածության ռիսկերը դեռ բավականին  բարձր են, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այն ճնշումները, որոնք գործադրվում էին Հայաստանի վրա, ունեին կոնկրետ պատճառներ, իսկ այդ պատճառները դեռ վերացված չեն»,-ասաց նա՝ տեսակետ հայտնելով, թե Ադրբեջանն իր գործողությունները շարունակելու է երկու ուղղությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: