Քվեաթերթիկում տառասխալի պատճառով ԱԺ-ն նորից կքվեարկի


17:39 , 2 օգոստոս, 2021

Analitik.am-ը գրում է.

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունն ընդհատվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ քվեաթերթիկներում տեղի է ունեցել տառասխալ։

Նոր քվեարկությունը տեղի կունենա 5 րոպեից և նույն վայրում,- ասաց հաշվիչ հանձնաժողովի նախագահը։