Տոկիո–2020. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում


14:38 , 2 օգոստոս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբիշները 77կգ և 97կգ քաշային կարգում որոշեցին եզրափակիչի մասնակիցներին։

77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը չկարողացավ հաղթահարել ղրղըզ Ակժոլ Մախմուդովին։ Ընդ որում` հայ ընբիշը մրցակցին հաղթելու հնարավորություն տվեց հաղթելու առաջին մրցափուլում, որում Մախմուդովը հաղթեց 6։1 հաշվով։

Չնայած ներդրած բոլոր ջանքերին` Չալյանը երկրորդ մրցափուլում կարողացավ հետ բերել միայն մեկ միավոր ու պարտվեց 2։6 հաշվով։