Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. գրանցվել է վարակման 25 դեպք


13:51 , 2 օգոստոս, 2021
Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում է «Դելտա» շտամը
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:
Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը: