Մտածող և գործող մարդիկ, անկախ նրանից իշխանություն են, թե ընդդիմություն, պարտավոր են ասել այն, ինչից շահում, այլ ոչ թե կորցնում է Երկիրը


22:02 , 31 հուլիս, 2021

Մեր երկրի համար ծանրագույն մի շարք զարգացումներով պայմանավորված այսօր մենք հայտնվել ենք մի այնպիսի առանձնահատուկ իրավիճակում, երբ Հայրենիքի ճակատագրով մտահոգ և մտածելու ընդունակ մարդիկ ստիպված են իրենց տեսակետը ներկայացնել ոչ թե հասուն պետականությանը հարիր ոչ հրապարակային, ասել է թե՝ գաղտնիության ռեժիմն ապահովող ավանդական ձևաչափով, այլ պետության համար հույժ կարևորություն ներկայացնող հիմնախնդիրների շուրջ ֆեյսբուկյան կամ զանգվածային լրատվամիջոցներով սեփական տեսակետը ներկայացնելու ճարահատյալ տարբերակով... Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ հրապարակային բանավեճ-խոսակցություններում մեզնից շատերն ասում են այն, ինչն արդյունքում ավելի շատ գործում է ոչ այնքան մեր, որքան մեր թշնամու օգտին... Մտածող և գործող մարդիկ, անկախ նրանից իշխանություն են, թե ընդդիմություն, պարտավոր են հասկանալ այս իրողությունը և ասել այն, ինչից շահում, այլ ոչ թե կորցնում է Երկիրը...