Ջալալ Հարությունյանի վիրավորումը՝ առեղծված․ ինչ է պարզվել վիրավորումից 9 ամիս անց (Video)


21:57 , 31 հուլիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում է կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց: Ի դեպ, քրեական գործով բավականին կցկտուր ցուցմունքներ են տրված, որից ակնհայտ է այն, որ, ի վերջո, ՊԲ նախկին հրամանատարի տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Վերջինիս վիրավորումը շատերի համար մնաց առեղծված, թե ինչպես հակառակորդը իմացավ նրա տեղը եւ տեղաշարժը: