Ուկրաինայի զինված ուժերը զրահատեխնիկա են տեղակայել Դոնբասի բնակելի թաղամասերում․ Ռիա Նովոստի


15:58 , 31 հուլիս, 2021

Lurer.com-ը գրում է.

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ժողովրդական միլիցիան շարունակում է գրանցել ուկրաինական ուժային կառույցների զրահամեքենաները Դոնբասի շփման գծի մոտ Կիևի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում, լրագրողներին հայտնել է Լուգանսկի ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ժողովրդական միլիցիան հայտարարել էր, որ Լուգանսկի հետախուզությունը մեկ շաբաթվա ընթացքում Դոնբասում Կիևի կողմից վերահսկվող 5 բնակավայրերում հայտնաբերել է ուկրաինական ուժային կառույցների զրահամեքենաները:

«Լրացուցիչ միջոցառումների երրորդ՝ զինադադարի վերաբերյալ կետի խախտմամբ՝ հակառակորդը շարունակում է զենքի և ռազմական տեխնիկայի տեղակայումը Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում», - ասել է մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ Լուգանսկի հետախուզությունը գրանցել է ուկրաինական ուժային կառույցների զրահապատ մեքենաները Կիևի կողմից վերահսկվող Պոպասնա քաղաքի բնակելի շենքի բակում:

«Ժողովրդական միլիցիայի» ստորաբաժանումները մշտապես վերահսկում են թշնամուն՝ խստորեն պահպանելով հրադադարի պայմանները և հրամանատարության հրամանով՝ պատրաստ են օպերատիվ արձագանքել իրավիճակի փոփոխություններին», - ասել է խոսնակը:

Անցյալ տարվա ամռանը Դոնբասում ուժի մեջ մտան զինադադարի ապահովման լրացուցիչ միջոցառումները: Դրանք ենթադրում են կրակոցների, զենքերի՝ բնակավայրերում և բնակելի տարածքների մերձակայքում տեղադրման լիակատար արգելք: Բացի այդ՝ նրանք կարգապահական պատասխանատվություն են նախատեսում հրադադարի ռեժիմի խախտման համար: Հրադադարի մասին կետերը, որոնք պարունակում են դրա պահպանման միջոցները, պետք է ուժի մեջ լինեն մինչև հակամարտության լիակատար լուծումը: