Ադրբեջանական աղբյուրները հայտնում են հուլիսի 29-ին Արցախի օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացած զինծառայողի մասին (Photo)


14:20 , 31 հուլիս, 2021

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։

Տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ, սակայն սոցցանցերում շրջանառվում է դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորում ստանալու վարկածը։