Երկաթուղայինի օրը Հայաստանի ներսում էլեկտրագնացքով երթևեկելն անվճար կլինի


13:44 , 31 հուլիս, 2021

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: