Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ՊԲ


21:58 , 30 հուլիս, 2021

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊԲ–ի` Արցախի գրավյալ տարածքներից զինադադարից հետո տարհանվել է 1620 աճյուն: