11:47 , 19 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովն աջակցություն է հայտնել Ուկրաինայի հայազգի պատգամավորներ Վիլեն Շատվորյանի և Արսեն Ավակովի նախաձեռնությանը, որն ուղղված է Գերագույն ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, գրում է AnalitikaUA.net -ը։
«Հուսադրող է, որ առաջարկության հեղինակներն Ուկրաինայի երկու հակադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են։ Ես կարծում եմ, որ ջարդերը Սիրիայում, պատմական և քրիստոնեական վանքերի ավերումը Եգիպտոսում տեղի են ունենում պատմության վայրագությունների հանդեպ մարդկության կարճ հիշողության պատճառով»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ