Պատերազմի հետևանքով տարհանված Հադրութի բնակիչների համար Ստեփանակերտում կառուցվում են բազմաբնակարան շենքեր


19:29 , 29 հուլիս, 2021

168.am-ը գրում է․

Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։ Արցախի Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն կայացել է մրցութի առաջին փուլը։

Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից: Ընդհանուր լինելու է 240 բնակարան։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխան։

Նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչներին: