Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք


16:49 , 29 հուլիս, 2021

Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։
Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։ Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի ։
Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ կենսական շահ կա ։ Չկա։ Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։
Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝դեպի Ռուսաստան »թեզը լրիվ «սպանում» է։
Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…