Հայաստանը հասցրել են այն վիճակին, որում հա՛մ Արցախի մնացած հատվածը պետք է հանձնենք Ադրբեջանին, հա՛մ Սյունիքով միջանցքը տանք


14:06 , 29 հուլիս, 2021
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը այսօր խոսել է Ադրբեջանի հետ աահմանի հստակեցմանը Հայաստանի կողմ լինելու և Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա և շարունակություն ճանապարհների բացման մասին, ինչպես նաև` ռուսական զորքերը` հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու Հայաստանի ցանկության մասին։ Ռուսական կողմի մերժման դեպքում` ընդդիմությանը ռեպրեսիաների ենթարկող, բայց Ալիևի դեմը լալացած չ՛վարչապետը խոսում է այլ երկրներից օգնություն հայցելու հույսի մասին(հավանաբար Ֆրանսիայից)։ Զուգահեռ` ներկայում ՔՊԿ պատգամավոր և Նիկոլենց կողմից թալանչի անվանված գեներալի կոչում ունեցողն ասում է, թե սահմանների ճանաչումը նշանակում է Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական տարածք։ Սրան էլ զուգահեռ` մեկ այլ ՔՊԿ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարում է, թե ռուս-թուրքական տանդեմը ցանկանում է ոչնչացնել Հայաստանը, թե ՌԴ-ն ամեն կերպ փորձում է ճնշել Հայաստանին, որպեսզի Սյունիքի միջանցքը բացվի։
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ սրանք Հայաստանը հասցրել են այն վիճակին, որում հա՛մ Արցախի մնացած հատվածը պետք է հանձնենք Ադրբեջանին, հա՛մ Սյունիքով միջանցքը տանք, որը կվերահսկեն ռուսական զորքերը, փոխարենը ոչինչ չենք ստանա։
Սա էր իշխանության վերարտադրությանը ձայն տված 《հպարտ》քաղաքացիների աշխարհին տված մեյսիջը, որի մասին իրենցից շատ-շատերը նույնիսկ հիմա չեն ենթադրում։